Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի քյինանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:


Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասումա.- բե՛ր, տղային պսակենք:
Ասումա.-Պսակենք:
-բա ո՞ւմ աղջիկն առնենք:
Ասումա.-նայել եմ տալի` մեր գյուղում այդպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն է, արի գնանք, տերտերի աղջիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի աղջիկն առնում են: Բերում են տուն: Դե, այսօր թազա հարսը վաղը, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, երեք օր, չորս օր անցնում է: Հիմա, տունը ջուր չկա, թոնիրն էլ վառել է կիսուրը, կազանն էլ երեվում է: Մարդը կնգանն ասում է.- Ա՛յ կին, ախր կաթսան երեվում է, ջուր չկա, թող տանեմ, մի դույլ ջուր բերեմ:
Կինն ասում է. — Չէ՜, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու տանես, ջուր բերե՞ս: Թող, ես տանեմ:
Մարդ ու կին կռվում են` նա ասում է` ես տանեմ, կինն ասում է` ես տանեմ:
Հարսը վեր է կանում, ասում.- Ա՛յ հայրն ու մայր, ինչու եք կռվում, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ գնացեք, բերեք:
Ա՛յ քեզ նոր հա՛րս: