Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

N=0,012կգ/1,994×10-27կգ≈6,02×10²³

Հետևաբար՝ 0,012կգ ածխածնը պարունակում է 6,02×10²³ ատոմ, և դա մեկ մոլ է։

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:

30 գ/մոլ է

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M